«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն մեկնաբանել է իր թիմի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում գերմանական «Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթեց իսպանական «Ատլետիկոյին»
և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր: Հանդիպումը տեղի է ունեցել Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում։

«Մենք ներդրեցինք մեր 100%-ը։ Մեզ համար դժվար էր հաղթել հանդիպումները։ Նրանք ավելի արագ էին։ Դրանք երկար տարիներ էին և Չեմպիոնների լիգայի վերադարձը ճնշում էր։ Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք։ Ինձ դուր եկավ «Լայպցիգի» խանդավառությունն ու թարմությունը։ Ոչ մի արդարացում չկա։ Մենք խաղացինք ամբողջ կազմով և դուրս եկանք քառորդ եզրափակիչ։ Այժմ մենք արդարացիորեն լքում ենք մրցաշարը և պետք է շնորհավորենք մեր մրցակցին», — Սիմիոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի 1/2-րդ կիսաեզրափակիչում «Լայպցիգը» կմրցի «ՊՍԺ»-ի հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին։

Facebook Comments