Լոնդոնի «Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Վիլլիանի տրանսֆերի մասին։

32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն «Արսենալի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նոր թիմում Վիլլիանը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: «Արսենալին» Վիլլիանը միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլլիանը «Արսենալում» կստանա շաբաթական 220.000 ֆունտ։

Վիլլիանը «Չելսիի» գույներն է պաշտպանում 2013թ․-ից։ Այս մրցաշրջանում ԱՊԼ-ում Վիլլիանը անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments