Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում «Լայպցիգը» նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր՝ հաղթելով «Ատլետիկոյին»(2:1):

Հատկանշական է, որ «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձել է ամենաերիտասարդ մարզիչը, ում հաջողվել է դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ: Յուլիան Նագելսմանը ընդհամենը 33 տարեկան է։

Հիշեցնենք նաև, որ Լայպցիգն իր պատմության մեջ առաջին անգամ է խաղում Չեմպիոնների լիգայում և առհասարակ փլեյ-օֆֆում, ուստի կիսաեզրափակիչ դուրս գալը «Լայպցիգի» համար դարձել է ամենամեծ նվաճումը:

«Լայպցիգը» Չեմպիոնների լիգայի 1/2-րդ կիսաեզրափակչում կմրցի «ՊՍԺ»-ի հետ։

Facebook Comments