«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը «Բավարիայի» հետ հանդիպման մասին է խոսել, նշելով, որ թիմը չպետք է հիմնվի միայն Մեսսիի վարպետության վրա։

«Մեսսին կարող է օգնել հաղթել խաղը, բայց ես հավատում եմ թիմ թիմի ուժին, նրան ինչ-որ մեկը պետք է օգնի։ Առանց թիմի ուժի Մեսսին քիչ բան կաներ։

Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց Մեսսիի մակարդակի չէ։ Նա հիմա լավ հատված է անցկացնում։ Լևանդովսկին խփել է 13 գոլ Չեմպիոնների լիգայում, բայց Լեոն նույնպես ցույց է տվել իր բարձր կարգը։

«Բավարիայում» մեզ շատ բաներ է անհանգստացնում։ Սա շատ վտանգավոր է թիմի համար, նրանք շատ լավ են ճնշում։ Եթե մեզ մոտ լավ բան կա, ապա դա գնդակը պահելն է։ Մեզ պետք է պաշտպանվել և հարձակվել։ Չի լինի ակնհայտ գնդակը վերահսկող։ Գնդակը վերահսկելը շատ կարևոր կլինի։ «Բավարիայի» հարձակման ներուժը շատ բարձր է»,- ասել է Կիկե Սետյենը։

«Բարսելոնա»- «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 23:00-ին Լիսաբոնում։

Facebook Comments