Մեկնարկում է Հայաստանի առաջնությունը։ 2019/20 մրցաշրջանին ընթառաջ Հայաստանի առաջնությունը անվանափոխվեց դառնալով VBET Հայաստանի Պրեմիեր լիգա: Հայաստանի առաջնությունը այսօր կմեկնարկի և տեղի կուենենա առաջին հանդիպումը։ Այսօր՝ 17:30-ին իրար հետ կմրցեն Հայաստանի եռակի չեմպիոն «Ալաշկերտը» և գործող չեմպիոն` «Արարատ-Արմենիան»։

Երկու թիմերն են մարզչական և կազմի լուրջ փոփոխություններ են կատարել։ «Ալաշկերտը» անցած առաջնության վերջնամասում հեռացրեց Արմեն Ադամյանին և նշանակեց Եղիշե Մելիքյանին։ «Ալաշկերտը» նոր նշանակումից հետո մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ և ոչ ոքի խաղաց, այնուհետև ջախջախիչ հաղթանակներ տարավ՝ «Շիրակի» և «Լոռիի» նկատմամբ։ Եղիշե Մելիքյանի տղաները նախորդ առաջնությունը ավարտեցին 3-րդ հորիզոնականում։

«Արարատ-Արմենիան» բաժանվեց Վարդան Մինասյանից և թիմի գլխավոր մարզչի ղեկին նշանակեց իսպանացի փորձառու մարզիչ Դավիդ Կամպանյային։ Հայաստանի չեմպիոնը իր առաջին խաղը անցկացրեց Կամպանյայի գլխավորութամբ Հայաստանի սուպերգավաթում և պարտվեց «Նոային»։ Այժմ թիմը պատրաստվում Է «Ալաշկերտի» հետ Հայաստանի առաջնության մեկնարկային խաղին։

Ցավոք սրտի հանդիպումը կանցկացվի առանց երկրպագուների։

Ձեզ ենք ներկայացնում «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմերը։

Ուղիղ եթեր՝

Facebook Comments