Հայաստանի առաջնությունն արդեն պաշտոնապես մեկնարկել է։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրը տեղի ունեցավ «Նաիրի» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»։ Թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասը տանող բանալին և արդյունքում գոլեր չգրանցվեցին(0:0):

Հետաքրքիր հանդիպում ծավալվեց։ Հետաքրքիր էր դիտել հայ-իսապանական մարզիչների դիմակայությունը։ Առաջին խաղն է սա, դեռ խաղադաշտում չտեսանք այն հարձակվողական ֆուտբոլը, որը սպասում էինք։

Առաջին խաղակեսում երկու թիմերը փորձում էին ուսումնասիրել մրցակցի թույլ կողմերը։ Խաղարկումներ, գրոհի փորձեր, բայց ոչինչ չէր ստացվում։ Առաջին խաղակեսից կարելի է առանձնացնել Օտուբանջոյի բավականին լավ հարվածները, իսկ «Ալաշկերտից»՝ Գլիշիչի հարվածներ էր, երբ մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, իսկ Չուպիչը փրկեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսում փորձեցին թիմերն ավելի սրել հանդիպումը և գոլեր խփել։ Ավելի շատ տեսանք կոշտ և կոպիտ պայքար, որոնցից մեկի արդյունքում դաշտից հեռացվեց՝ Սարգիս Շահինյանը։ «Արարատ-Արմենիան» անչափ ծանր դրության մեջ հայտնվեց, բայց 10 հոգով նույնիսկ թիմը փորձեց գոլ խփել, իսկ «Ալաշկերտի» գրոհի ժամանակ ամբողջ թիմով պաշտպանվում էին։

Կարծես թե «Արարատ-Արմենիան» դեռ չի յուրացրել Դավիդ Կամպանյայի խաղը, թիմը ավելի պասիվ էր, հարձակման ժամանակ ոչ միշտ էր ստացվում, թիմը փորձում էր հակագրոհներով խաղար, բայց գոլային պահեր առանձնապես քիչ էր լինում, իսկ պաշտպանությունում խնդիրները ակնհայտ էր։ Կամպանյան նույնիսկ տակտիկան էր փոփոխել, բայց արդյունք չտվեց։ «Ալաշկերտը» ավելի կազմակերպված էր և հասուն ֆուտբոլ էր ցույց տալիս, բայց եզրափակման ժամանակ խնդիրներ էր առաջանում։

Ինչևէ երկու թիմերը վաստակեցին մեկական միավոր, որը չեմ կարծում ինչ-որ թիմի կգոհացնի, ավելի շատ սա մրցակիցների համար լավ արդյունք է, քան իրենց համար։

Facebook Comments