Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մյունխենցիները քառորդ եզրափակիչում 8:2 հաշվով հաղթանակ տարան «Բարսելոնայի» նկատմամբ:

«Մենք անհավանական հանդիպում անցկացրեցինք։ Երջանիկ ու գոհ ենք, բայց դեռ կան խաղեր, որոնք պետք է հաղթել։ Գիտենք, որ ամեն ինչ կարող է փոխվել։ Իհարկե, շատ գոհ եմ մեր ելույթից: Այս խաղը տպավորիչ էր: Վաղվանից մենք պատրաստվելու ենք կիսաեզրափակիչ։ Այս արդյունքը ազդանշան է, որը մենք ուղղարկում ենք մյուս թիմերին։ Մենք պետք է հնարավորինս լավ պատրաստվենք հաջորդ խաղին։

Ի՞նչ պետք է փոխել թիմում: 8:2-ից հետո չեմ կարծում, որ արժե պատասխանել այդ հարցին։ Կարող եմ առանձնացնել դրական պահերը, ամեն ինչ կատարյալ է անցել», – ասել է Ֆլիկը։

Կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» զույգի հաղթողի հետ, որը քառորդ եզրափակչի հանդիպումը տեղի կունենա այսօր`23:00-ին:

Facebook Comments