«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել
«Բարսելոնան»:

«Cadena Set Catalunya»-ի լրագրող Սիկե Ռոդրիգեսը հայտնել է, որ կապտանռնագույնների նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արգենտինացի մասնագետի հետ ճաշել է այս շաբաթ: Հանդիպմանը ներկա է եղել նաև կատալոնացիների մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
«Բարսելոնան» որոշել է պաշտոնանկ անել ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում
«Բավարիայից» 2:8 հաշվով կրած պարտությունից հետո:

Facebook Comments