Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը, ով «Լիվերպուլի» հետ դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն, ճանաչվել է ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Մրցանակի համար պայքարում էին Ֆրենկ Լեմպարդը(«Չելսի»), Բրենդան Ռոջերսը(«Լեսթեր Սիթի»), Կրիս Ուայդերը(«Շեֆֆիլդ Յունայթեդ»):

Հաղթողին որոշել են երկրպագուներն, որոնց ձայները միավորվել են ֆուտբոլային փորձագետների հետ։

ԱՊԼ նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 30 տարի անց դարձավ Անգլիայի առաջնության չեմպիոն։ «Լիվերպուլը» հավաքեց ընդհանուր 99 միավոր։

Facebook Comments