«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բավարիայի» հետ հանդիպման արդյունքը (2:8):

«Այս հանդիպումը ցույց տվեց, որ մենք շատ խնդիրներ ունենք թիմում։ Մենք գիտենք, որ պահանջվում է բազմաթիվ փոփոխություններ կատարել։ Պետք է ներողություն խնդրել երկրպագուներից։ Կարծում եմ, որ մենք պետք է շատ բաներ փոխենք։ Հավատում էինք, որ կկարողանանք հաղթել «Բավարիային»։ Այո, մենք բաց թողեցինք, ապա հավասարեցրեցինք և մի քանի վտանգավոր պահեր ունեցանք, ուստի պահպանեցինք հաջողության հավատը: Կարծում եմ՝ դա երևում էր։

Բայց «Բավարիան» մեզանից շատ ավելի լավն էր։ Եվ խոսքը ոչ թե տաղանդի, այլ խաղի ինտենսիվության և մյունխենցիների կատարած ծանր աշխատանքի մասին է։ Իհարկե, նման արդյունքը մեծ հիասթափություն է ոչ միայն ինձ համար, այլև ամբողջ ակումբի համար, քանի որ «Բարսելոնան» սովոր է հաղթել և նվաճել տիտղոսներ։ Մենք պետք է ավելի լավ հանդես գայինք», — Դե Յոնգի խոսքը մեջբերում է «Goal. com»-ը։

Facebook Comments