«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:

Ինչպես հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան՝ թուրինյան ակումբը կփորձի ձեռք բերել ֆրանսիացուն այս ամռանը։

«Ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերամիավորվել իր նախկին ակումբակցի հետ և հավանություն է տվել նրա հնարավոր տրանսֆերին: Նա ակումբի ղեկավարներին խնդրել է փորձել ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին։

«Football Italia»-ն նշում է, որ պորտուգալացին արդեն կապվել է Բենզեմայի հետ և անձամբ առաջարկել է նրան տեղափոխվել «Յուվենտուս»:

Հիշեցնենք, որ թուրինցիները ակտիվորեն փնտրում են կենտրոնական հարձակվողի։ Նրանք դիտարկում են՝ Արկադիուշ Միլիկի («Նապոլի»), Էդին Ջեկոյի («Ռոմա»), Ալվարո Մորատայի («Ատլետիկո») և Ռաուլ Խիմենեսի («Վուլվերհեմպտոն») թեկնածությունները:

Անցած մրցաշրջանում Բենզեման 48 հանդիպում է անցկացրել ակումբային մակարդակում, խփել է 27 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:

«Ռեալի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։

«Transfermarkt»-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։

Facebook Comments