Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի առաջնության առաջին տուրը տուրն արդեն մեկնարկել է։ Երեկ իրենց ուժերը չափեցին «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով։

Այժմ պայքարի մեջ են այսօր մտնում առաջնության նորեկ՝ «Վանը» և առաջնության ամենահայաշատ թիմը՝ «Գանձասար-Կապանը» ։ Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 17:30-ին «Չարենցավանի» քաղաքային մարզադաշտում։

«Վանը» իր կարճ պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում VBET Հայաստանի Պրեմիեր լիգային։ Անցած տարի մասնակցել էր թիմն առաջին խմբի առաջնությանը և գրավելով առաջին տեղը՝ իրավունք ստացավ մասնակցել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգային։ Հայկական քարտեզի վրա ևս մեկ մարզային թիմ ավելացավ։

Առաջին տարում թիմը գլխավորում էր Կարեն Բարսեղյանը, իսկ այժմ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի՝ Սևադա Արզումանյանը։

Դե ինչ ժամանակն է ներկայացնել մրցող թիմերի մեկնարկային կազմերը։

Ուղիղ եթեր՝

Facebook Comments