Հայաստանի առաջնության առաջին տուրի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ «Չարենցավանի» քաղաքային մարզադաշտում, որտեղ իրար հետ մրցեցին առաջնության նորեկ`«Վանը» և «Գանձասար-Կապակը»:

Առաջին խաղակեսում բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց: Ակտիվ և հարձակվողական ֆուտբոլ էին թելադրում երկու թիմերն էլ: «Վանը» շատ լավ տպավորություն թողեց: Սևադա Արզումանյանի տղաները առաջին րոպեներից առաջ էին նետվել և մի քանի պահեր ունեցան, որոնցից մեկը կարողացան իրացնել: Հերթական գրոհի արդյունքում «Վանի» հարձակվողն ընկավ տուգանային հրապարակում, իսկ մրցավարը վճռականորեն ցույց տվեց 11մ. նշակետը: 11մ. հարվածը հստակ իրացրեց Էզակուազի Վիլֆրիդը: Այնուհետև «Գանձասար-Կապանը» մեծ ճնշում գործադրեց և կարճ ժամանակ անց վաստակեց 11մ. հարված, որը հստակ իրացրեց՝ Գեղամ Հարությունյանը: Թիմերը հավասարվեցին 11մ հարվածներով: Գոլերից հետո թիմերը վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին: «Գանձասար-Կապանը» ավելի մոտ էր երկրորդ գոլին, «Վանը» գոլ ընդունելուց հետո սկսեց անվստահ խաղալ: Թիմին մի քանի անգամ լուրջ փրկեց դարպասապահ Ագամա Գոմեդովը: Առաջին խաղակեսն ավարտվեց խաղաղությամբ՝ 1:1:

Երկրորդ խաղակեսում թիմերն փորձում էին արագ գոլ խփել և հանգստացնել խաղը։ Թերևս այստեղ գործեց ֆուտբոլի չգրված կանոնը․ «Չես խփում, խփում են քեզ»։ «Գանձասար-Կապանը» պահեր ունեցավ, բայց չկարողացավ իրացնել։ Իսկ «Վանը» վաստակելով անկյունային հարված գրավեց մրցակցի դարպասը։ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներն աչքաթող էին արել տուգանային հրապարակում Միհրան Մանասյանին, ով իր վարպետության շնորհիվ գրավեց մրակցի դարպասը:

Սա Սևադա Արզումանյանի տակտիկակակն քայլն էր։ «Վանի» փորձառու մարզիչը նախ դուրս բերեց խաղադաշտ Միհրան Մանասյանին, այնուհետև թիմի դասավորվածությունը փոխեց, որը և վճռորոշ դեր խաղաց այս խաղում։ Ավելին, «Վանը» վերջնամասում մի քանի պահեր ուներ և կարող էր հաշիվը էլ ավելի խոշոր դարձնել, բայց անփորձությունը թիմին խանգարեց, չկարողացան սպանել հանդիպման ինտրիգը, բայց ամենակարևորը հաղթեցին։

Այսպիսով «Վանը» հաղթեց «Գանձասար-Կապանին» 2:1 հաշվով և ժամանակավորապես գլխավորեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments