Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումների ավարտից հետո հայտնի դարձան կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Թիմերը կխաղան մեկական հանդիպում, նաև կիսաեզրափակչում։

Օգոստոսի 18 «ՌԲ Լայպցիգ»- «ՊՍԺ»(«Էշթադիու դու Բենֆիկա»)

Օգոստոսի 19 «Լիոն»- «Բավարիա», («Ժոզե Ալվալադե»):

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին «Էշթադիու դու Բենֆիկա» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ճանապարհին «ՌԲ Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ատլետիկոյին»: «ՊՍԺ»-ին հաջողվել է հաղթանակ կորզել «Ատալանտայի» հետ խաղում (2:1): «Բավարիան» ջախջախիչ պարտության մատնեց «Բարսելոնային»(8:2): «Մանչեսթեր Սիթին» էլ անակնկալ պարտություն կրեց «Լիոնից»(1:3)։

Facebook Comments