«Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում իր սաների հաղթանակը(3:1):

«Ես հպարտանում եմ իմ մարտիկներով։ Մենք հավատում էինք մեզ, թեև գիտեինք, որ ֆավորիտ չենք հիանալի թիմի հետ խաղում, սակայն մեզ հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ՝ խփելով երեք գնդակ և բաց թողնելով միայն մեկը։ Դա կապված է կոլեկտիվի ոգու հետ։ Եթե մենք պահպանենք նման տրամադրվածությունը, ապա կկարողանանք ինչ-որ բան հակադրել նաև «Բավարիային»։

Դեմբելեյին տհաճ էր սկսել խաղը պահեստայինների նստարանից, բայց ես նրան ասացի, որ նա շատ կարևոր կլինի։ Գվարդիոլայից կարելի է սպասել ամեն ինչ, բայց մենք հաղթեցինք տակտիկական պայքարում։ Մենք լավ օգտագործեցինք մեր համակարգը», – Ռուդի Գարսիայի խոսքը մեջբերում է «Goal»-ը՝ հղում կատարելով «RMC Sport»-ին։

Facebook Comments