«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ցանկացած պայմանով գնել «Բարսելոնայի» ավագ և առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, այս մասին հայտնում է «Mirror»-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը կարծում է, որ Մեսսիի վերամիավորումը Պեպ Գվարդիոլայի հետ կարող է դրական ազդել խաղի վրա։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել այնքան գումար, որքան պահանջվում է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ցանկանում է լքել «Բարսելոնան»՝ Չեմպիոնների լիգայում հերթական անհաջողությունից հետո։ 33-ամյա հարձակվողը դժգոհ է ակումբի ղեկավարությունից և չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որը սպառվում է2021թ․-ին։ «Մանչեսթեր Սիթին» Մեսսիի համար պայքարում լուրջ մրցակից ունի, որն «Ինտերն» է։

Լեո Մեսսին Պրիմերայի այս մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 25 գոլ և կատարել է 21 գոլային փոխանցում։

Facebook Comments