«Լեսթեր Սիթիի» պաշտպան Բեն Չիլվելը մոտ է «Չելսի» տեղափոխությանը, այս մասին հայտնում է «Metro»-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Լեսթերը» և «Չելսին» համաձայնեցրել են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 72մլն եվրոյով։ Սպասվում է, որ Չիլվելը բուժզննում կանցնի «Չելսիում» վաղը՝ օգոստոսի 17-ին։

«Չելսին» նախորդ մրցաշրջանում ձախ պաշտպանի խնդիր ուներ և հարկադրաբար Սեզար Ասպիլիկուետային էր օգտագործում այդ եզրում, իսկ այժմ թիմը կվաճառի Էմերսոն Պալմերիին, Մարկոս Ալոնսոն էլ կպայքարի Բեն Չիլվելի հետ մեկնարկային կազմի համար։

Չիլվելը «Լեսթերի» սան է։ 2019/20մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։ Չիլվելի պայմանագիրը «Լեսթերի» հետ գործում է մինչև 2024թ․-ը։

«Չելսին» նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և իրավունք է ստացել մասնակցել Չեմպիոնների լիգային, իսկ «Լեսթերը» 5-րդ հորիզոնականում է ավարտել առաջնությունը և կմասնակցի Եվրոպայի լիգային։

Facebook Comments