Ինչպես արդեն տեղյակ եք VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկել է։ Տեղի է ունեցել առաջին տուրի երկու հանդիպում։ Նախ «Ալաշկերտը» ընդունել է գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» և գոլազուրկ ոչ ոքի է ավարտվել հանդիպումը(0:0): Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Չերնցավանի» քաղաքային մարզադաշտում, որտեղ առաջնության նորեկ՝ «Վանը» իր պատմության մեջ առաջին անգամ խաղալով Հայաստանի Պրեմիեր լիգայում հաղթեց «Գանձասար-Կապանին»(2:1):

Այսօր տեղի է ունենալու երկու հանդիպում։ Նախ «Նաիրի» մարզադաշտում նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոն, Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր՝ «Նոան» ընդունելու է Գյումրիից ժամանաց և հեղափոխված «Շիրակին»։ Հանդիպումը կկայանա՝ 17:30-ին։ Իսկ այսօրվա վերջին խաղում «Հանրապետական» մարզադաշտում իրենց ուժերը կչափեն՝ «Արարատը» և «Փյունիկը»(19:30)”

Ձեզ ենք ներկայացնում «Նոայի» և «Շիրակի» մեկնարկային կազմերը։

Ուղիղ եթեր՝

Facebook Comments