«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չորս տարվա պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ, հաղորդում է «RMC Sport»-ը:

Կիսապաշտպանը արդեն հայտարարել է հեռանալու մասին իր խաղընկերներին և նույնիսկ ընտրել ապագա տունը: Անգլիական և գերմանական ակումբներին մնացել է համաձայնեցնել ֆուտբոլիստի գինը։

Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ցանկությունն է։

Ալկանտարան «Բարսելոնայի» սան է, որի գույները պաշտպանել է 2008-2013-ը, ինչից հետո տեղափոխվել է «Բավարիա»: Անցած մրցաշրջանում Տիագոն մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 24 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ, իսկ մյունխենյան թիմը հերթական անգամ նվաճել է չեմպիոնական տիտղոսը: Տիագոյի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Facebook Comments