VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում այսօր իրար հետ մրցեցին՝ «Նոան» և «Շիրակը»։ Բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Ինչպես արդեն գիտենք «Շիրակի» կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ակումբից հեռացել է Վարդան Բիչախչայնը և մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, փոխվել է ակումբի ղեկավար կազմը։ Նոր մարզիչ Տիգրան Դավթյանի գլխավորությամբ թիմն անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը։ «Նոան» այս հանդիպմանը ներկայացավ, որպես Հայաստանի նախորդ առաջնության փոխչեմպիոն։ Հանդիպումը անցավ հետաքրքիր պայքարում։ Թիմերը փորձում էին նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել և արագ գոլ խփել, որը և ստացվեց «Նոայի» մոտ։ «Նոան» գեղեցիկ գրոհ ձեռնարկեց, որի արդյունքում Աղվան Դավոյանի սխալից օգտվելով, Դանի Սպատառուն գրավեց մրցակցի դարպասը։ Արագ բաց թողած գոլից հետո «Շիրակը» բարդ դրության մեջ ընկավ։ Ցավալի վնասվածք ստացավ Ավոն և փոխարինվեց։ «Շիրակը» ավելացրեց ճնշումը և մի քանի պահեր ստեղծեց, որից մեկի արդյունքում հասավ հաջողության։ Առաջին խաղակեսի ավարտին Արտյոմ Սիմոնյանը խախտեց խաղը կանոնները իր տուգանային հրապարակում, մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որը անթերրի իրացրեց Արման Ասլանյանը` հաշիվը դարձնելով՝

1:1: «Նոան» առաջ շարժվեց և փորձեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ, բայց Գևորգ Կասպառովի հիանալի սեյվը զրկեց նրանց հույսերից։ Առաջին խաղակեսը ավարտվեց խաղաղությամբ՝ 1:1։

Երկրորդ խաղակեսում «Շիրակը» բավականին ակտիվ սկսեց, թելադրում էր իր կամքը և պահեր ուներ հաշիվը իր օգտին դարձնելու համար: Տիգրան Դավթյանի տղաները իրենցից ուժեղ մրցակցի դեմ ոչ միայն դիմադրում են այլև տիրում են խաղի նախաձեռնությանը: Ի զարմանս բոլորի` «Շիրակը» բավականին վստահ է հանդես գալրս, մեծ ճնշում են գործադրել տղաները: Իգոր Պիկուշչակը փոխարինումներ կատարեց և փորձեց ազդել խաղի ընթացքի վրա: 70-րդ րոպեին «Նոան» գրոհ ձեռնարկեց և վաստակեց 11մ. հարված, որը հստակ իրացրեց Վլադիմիր Ազարովը: «Շիրակը» բաց թողած գոլից հետո չընկճվեց: Գնաց առաջ և վաստակելով անկյունային հարված «Շիրակը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը`2:2: Հանդիպումը հասավ իր լարվածության գագաթնակետին: Այնուհետև «Նոան» առաջ անցավ գրոհի: Բենիկ Հովհաննիսյանը հարվածեց, որը կրծքով անձնազոհությամբ հեռացրեց «Շիրակի» ֆուտբոլիստը, իսկ Վլադիմիր Ազարովի ֆանտաստիկ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Բավականին լարված վերջաբան ստացվեցմ բայց կողմերն այլևս գոլեր չխփեցին։ Երկու թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Նոան» և «Շիրակը» այս հանդիպումից հետո կիսում են 2-3-րդ տեղերը։

Facebook Comments