Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջո Հարտը մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն:

Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Սթոունն իր թվիթերյան էջում, 33-ամյա ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում «Տոտենհեմի» համար: Ջոն լոնդոնյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Հարտի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որի կազմում նա հանդես է եկել 2018 թվականից և այս ամռանը հեռացել է պայմանագրի ավարտից հետո: Անգլիացի դարպասապահն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» 2006-2018թթ. իր ելույթներով: «Քաղաքացիների» հետ նա նվաճել է վեց տիտղոս` Անգլիայի չեմպիոնի երկու տիտղոս, Անգլիայի գավաթը, Սուպերգավաթը և Անգլիայի Լիգայի երկու գավաթ։

Facebook Comments