«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյին, որպես գլխավոր մարզչի թեկնածու, հաղորդում է «The Sun»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ Պեպ Գվարդիոլայի պայմանագրին մնացել է 10 ամիս։ Սակայն այս պահին Գվարդիոլան մտադիր չէ մնալ ակումբում Ընդ որում, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ցանկանում է, որ Գվարդիոլան մնա գլխավոր մարզիչի պաշտոնում, չնայած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում անհաջողությանը, որտեղ թիմը պարտվել է «Լիոնին»(1:3):

Ավելի վաղ Պոչետինոյին կապում էին՝ «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և «Նյուքասլի» հետ։

Մաուրիսիոյի վերջին թիմը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որը նա լքել էր նախորդ տարվա նոյեմբերին։ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացուն փոխարինել է Ժոզե Մոուրինյոն։

Facebook Comments