Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, VBET Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ այսօր նախատեսված «Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա: Վանաձորյան ակումբը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՖՖ՝ նշելով, որ չի ներկայանալու հանդիպմանը:

«Լոռի ՖԱ»-ն նշում է, որ ակումբը դեռ նոր է ինքնամեկուսացումից դուրս եկել և պատրաստ չէ մասնակցել հանդիպմանը, ինչին ի պատասխան` ՀՖՖ-ն հանդիպումը հետաձգել է։

Նշենք, որ հուլիսին «Լոռի» ՖԱ-ի 19 ներկայացուցիչներ վարակվել էին կորոնավիրուսով և ամբողջ թիմով ինքնամեկուսացել էին։

Ըստ որոշ աղբյուրների՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Լոռի»-«Վան» հանդիպումը կկայանա։

Facebook Comments