Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը երեք տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Հաղորդվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ: Կատալոնացիների ղեկավարությունը կարծում է, որ հոլանդացի մարզիչը թիմի գլխավոր մարզչի լավագույն թեկնածուն է։ Ավելի վաղ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել էր Կիկե Սետյենի հեռացման մասին:

2019-ի աշնանը հայտնի դարձավ, որ Կումանի և Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության միջև գործող պայմանագրում կետ կա, որը նրան թույլ է տալիս հեռանալ զբաղեցրած պաշտոնից Եվրո-2020-ից հետո, եթե նա առաջարկ ստանա «Բարսելոնայից»։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կումանը կապտանռնագույնների կազմում հանդես է եկել 1989-1995թ․-ին: 1998-2000թթ. հոլանդացին աշխատել է կատալոնական ակումբի մարզչական շտաբում,որպես օգնական։

Facebook Comments