Քիչ առաջ՝ Երևանի ժամանակով 23:00, կայացավ Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը, որի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին իտալական «Ինտերը» և ուկրաինական «Շախտյորը»:

Հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով՝ հօգուտ «Ինտերի»: Այս խաղում դուբլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը և Ռոմելու Լուկակուն , մեկ գոլ էլ հեղինակեց՝ Դամբրոզիոն:

Այսպիսով, «ներաձուրիները» վաստակում են եզրափակչի ուղեգիր, որտեղ էլ գավաթի համար կպայքարեն ոչ ավել ոչ պակաս «Սևիլյայի» դեմ:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին:

Facebook Comments