«Ռեալ Սոսյեդադը» հայտարարել է կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 34-ամյա խաղացողի և իսպանական ակումբի միջև կնքված համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստը ակումբին կմիանա մոտ ժամանակներս:

Հիշեցնենք, որ 2010-2020 թվականներին Սիլվան հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը Անգլիայի առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 6 գոլ և 10 գոլային փոխանցում:

«Սոսյեդադը» Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանում զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Facebook Comments