«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի խաղում 5:0 հաշվով հաղթանակը:

«Կարծում եմ, որ մենք դուրս եկանք եզրափակիչ՝ խաղալով թիմի հետ, որն ավելի քիչ ուժեղ տեսք ուներ, քան իրականում է։ «Շախտյորը» տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի, բայց մեզ հաջողվեց կանգնեցնել նրանց։ «Ինտերը» համարձակ էր խաղում և պահում էր պլանը։ Ֆուտբոլիստներն արժանի են բոլոր գովասանքներին։ Սա սուպեր խաղ էր, և մենք կարողացանք այնպես անել, որ «Շախտյորը» միջին տեսք ունենա։

«Սևիլիան» մեծ փորձ ունի, սակայն մենք լի ենք ցանկությամբ։ Պետք է վերականգնել ուժերը և ուրախացնել «Ինտերի» երկրպագուներին, որոնք, կարծում եմ, կհպարտանան այս տղաներով, որոնք իրենց սիրտն ու հոգին են տալիս։ Հեռացանք դաշտից առանց ափսոսանքի։ «Ինտերի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, որ ներդրել է ամբողջ ուժերը թիմի կազմում և արել է այն ամենը, ինչ եղել է իր ուժերի սահմաններում։ Կարծում եմ՝ այդպես կլինի նաև եզրափակիչում։ Եթե պարտվենք, ուրեմն մրցակիցն ավելի լավն էր», – Կոնտեի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

Facebook Comments