Չեմպիոնների լիգայի 2020/21թ․-ի առաջնությունը մեկնարկում է։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ պայքարը կսկսի որակաորման առաջին փուլից։ Մրցակիցը «Օմոնիան» է։ Հանդիպումը տեղի է ունենալու Ավանի ակադեմիայի մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 19:00-ին է և անցկացվելու է առանց հանդիսականների։ Պատասխան հանդիպում չի լինելու, հանդիպումը անցկացվելու է մեկ խաղով։ Հանդիպումը կցուցադրվի Հայաստանի առաջին ալիքով։

Հաջողություն ենք մաղթում «Արարատ-Արմենիային» Չեմպիոնների լիգայի որակաորման առաջին փուլի խաղին և ակնկալում ենք միայն հաղթանակ։

Facebook Comments