ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրպարակել է ԵԼ-ի շաբաթվա կազմը։ Այդ կազմում միանգամից 7 «Ինտերի» ֆուտբոլիստներ կան։

ԵԼ-ի շաբաթվա կազմը այսպիսի տեսք ունի։

Դարպասապահ-Սամիր Հանդանովիչ(«Ինտեր»):

Պաշտպաններ-Դանիլո Դամբրոզիո, Ստեֆան դե Վրեյ(Երկուսն էլ՝ «Ինտեր»), Սերխիո Ռեգիլոն(«Սևիլիա»)։

Կիսապաշտպաններ-Խեսուս Նավաս(«Սևիլիա»), Նիկոլո Բարելլա, Մարսելո Բրոզովիչ(Երկուսն էլ՝ «Ինտեր»), Բրունո Ֆերնանդեշ(«Մանչեսթեր Յունայթեդ»), Սուսո(«Սևիլիա»)։

Հարձակվողներ- Ռեմելու Լուկակու, Լաուտարո Մարտինես(Երկուսն էլ՝ «Ինտեր»):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Սևիլիան» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»(2:1), իսկ «Ինտերը» ջախջախեց «Շախտյորին»(5:0): «Ինտերը» և «Սևիլիան» իրար հետ կբախվեն Եվրոպայի լիգայի եզրափակչում, որը կկայանա օգոստոսի 21-ին։

Facebook Comments