Կլաուդիո Բրավոն հեռացել է «Մանչեսթեր Սիթիից», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

37-ամյա չիլիացի դարպասապահը 2016թ․-ին «Բարսելոնայից» տեղափոխվելուց հետո 61 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որոնցում 20 չոր հանդիպում է անցկացրել։

Էդերսոնը, որը «Մանչեսթեր Սիթի» էր եկել 2017-2018 մրցաշրջանում, հաղթել է Բրավոյին մեկնարկային կազմում տեղի համար պայքարում։ Չիլիացի դարպասապահն ավելի հաճախ էր հանդես գալիս գավաթային հանդիպումներում, Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներում հազվադեպ էր հանդես գալիս:

2018/2019 մրցաշրջանում Բրավոն վնասվածք էր ստացել և բաց է թողել գրեթե 10 ամիս։

Ավելի վաղ ֆուտբոլիստը խաղացել է «Ռեալ Սոսյեդադում», «Բարսելոնայում» և այլ թիմերում։ 2004 թվականից Կլաուդիո Բրավոն հանդես է գալիս Չիլիի ազգային թիմում։ Հավաքականի կազմում դարպասապահը երկու անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր՝ 2015 և 2016 թվականներին։

Facebook Comments