«Տոտենհեմը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջո Հարտի տեղափոխության մասին:

33-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: «Տոտենհեմին» նա բաժին հասավ անվճար՝ թիմին միանալով ազատ գործակալի կարգավիճակով։

Հարտի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որի կազմում նա հանդես է եկել 2018 թվականից և այս ամռանը հեռացել է պայմանագրի ավարտից հետո: Անգլիացի դարպասապահն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» 2006-2018թ․-ի խաղով: «Քաղաքացիների» հետ նա նվաճել է վեց տիտղոս՝ Անգլիայի չեմպիոնի երկու տիտղոս, գավաթ, երկրի Սուպերգավաթ և Լիգայի երկու գավաթ։

Facebook Comments