«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտնել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հեռանալու մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին։

Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Կիկե Սետյենը: Նաև ակումբը հայտարարել է, որ առաջիկայում վերակառուցում է սպասվում հիմնական թիմում։ Սպասվում է, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա հոլանդացի Ռոնալդ Կումանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում «Բարսելոնան» 2:8 հաշվով պարտվել էր «Բավարիային» և դուրս մնացել մրցաշարից: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնան» 8 գոլ է բաց թողել մեկ խաղում։

Իսպանիայի առաջնությունում կատալոնական ակումբը երկրորդ տեղում է ավարտել առաջնությունը՝ «Ռեալից» հետ մնալով 5 միավորով։

Facebook Comments