Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Խորխե Անտունը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ արգենտինացի ֆուտբոլիստը կարող է այլ ակումբ տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Վերջին մի քանի օրերին թերթերում կարդացել եմ Պաուլոյի հեռանալու մասին լուրերը։ Այս ամենը սուտ է։ Դիբալան «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է, և նա երջանիկ է։ Կաշխատենք ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ», – Անտունի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Դիբալան «Յուվենտուս» է տեղափոխվել 2015թ․-ի ամռանը «Պալերմոյից»։

Ավարտված մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականի ամառը։

Facebook Comments