Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Կիսաեզրափակչի խաղում փարիզյան ակումբը 3:0 հաշվով պարտության մատնեց գերմանական «Լայպցիգին»: Հաշիվը բացվել է առաջին խաղակեսում`13-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Մարկինյոսը։ Ընդմիջումից հետո ֆրանսիական ակումբը Նեյմարի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկել է Դի Մարիան։ 56-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Խուան Բերնատը:

Ավելի վաղ «ՊՍԺ»-ն միայն մեկ անգամ էր հասել եվրոգավաթային մրցաշարի եզրափակիչ: 1995/1996 մրցաշրջանում փարիզցիները Գավաթակիրների Գավաթի եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեցին Վիեննայի «Ռապիդին»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «ՊՍԺ»-ն կմրցի «Լիոն» – «Բավարիա» հանդիպման հաղթողի հետ։

Facebook Comments