«Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման մասին:

«Ախորժակը գալիս է ուտելիս։ Այժմ մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ և հիանալի խաղալով՝ կարող ենք դա անել։ «Բավարիայից» էլ է դա կախված, սակայն մենք կփորձենք խաղալ մեր ուժեղ որակների վրա։ «Բավարիան» թույլ տեղեր չունի, սակայն իդեալական թիմեր չկան։ Եթե մեզ հաջողվի պարտադրել մեր խաղը և ճիշտ տնօրինել գնդակը, լավ համադրել, ապա մենք էլ կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Մենք պետք է հավատանք մեզ», — Գարսիայի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 19-ին, պորտուգալական Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։ Հանդիպման հաղթողը ՉԼ-ի եզրափակչում կմրցի «ՊՍԺ»-ի հետ։

Facebook Comments