Ռոնալդ Կումանը նշանակվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ ։

Ավելի վաղ Կումանը գլխավորում էր Հոլանդիայի հավաքականը։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պետք է 4-5 միլիոն եվրո վճարի Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Կումանին ձեռք բերելու համար։ Նման գումար ամրագրված է Հոլանդիայի հավաքականի հետ նրա պայմանագրում ՝ որպես տուգանք։

Հիշեցնենք, որ Կիկե Սետյենի պաշտոնանկությունից հետո «Բարսելոնան» մնաց առանց գլխավոր մարզչի։ Բացի այդ, ակումբը հեռացրել է մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին։

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» ոչ մի տիտղոս չի նվաճել՝ Իսպանիայի առաջնությունում գրավելով երկրորդ տեղը և Չեմպիոնների լիգայից դուրս մնալով քառորդ եզրափակչից: Կապտանռնագույնները 2:8 հաշվով պարտվել են «Բավարիային»:

Facebook Comments