Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հաղորդում է «Calciomercato»-ն ՝ հղում կատարելով «La Gazzetta dello Sport»-ին։

Աղբյուրի տվյալներով՝ թուրինյան ակումբը մտադիր է բաժանվել ֆուտբոլիստից։ «Յուվենտուսը» ֆուտբոլիստին առաջարկել է «Ֆիորենտինային», սակայն մանուշակները նրա պահանջները չափազանց բարձր են համարել։ Նշվում է, որ Բերնարդեսկին նույնպես հետաքրքրված չէ «Ֆիորենտինա»
վերադառնալու հարցում և նախընտրում է մեկնել Մադրիդ:

Բերնարդեսկին 2017թ․-ի ամռանը «Ֆիորենտինայից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Տրանսֆերի գումարը կազմել է 30 միլիոն եվրո: մինչ այդ ֆուտբոլիստը պաշտպանում էր «Կրոտոնեի» գույները:

2019/20 մրցաշրջանում Բերնարդեսկին խաղադաշտում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 2 գոլի հեղինակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments