Այսօր Հայաստանի չեմպիոնը պայքարի մեջ մտավ Չեմպիոնների լիգայի որակաորման առաջին փուլում։ Մրցակիցը Կիրպրոսի չեմպիոն՝ «Օմոնիան» էր։ Ցավոք «Արարատ-Արմենիան» շարունակում է տխրեցնել իր երկրպագուներին։ Նորից դժգույն խաղ և նորից պարտություն(0:1):

Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ արդեն երրորդ պաշտոնական խաղում թիմը դժգույն, անատամ ֆուտբոլ է ցույց տալիս։ Թիմը դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել իսպանացի մարզչի գլխավորությամբ։

Եթե դու 120 րոպե չես կատարում ոչ մի հարված և դրանից հետո խոսել հաղթանակի, կամ հաջորդ փուլ անցնելու մասին մինիմում անլուրջ է։ Այո թիմը նախաձեռնությունը իր ձեռքն էր վերցրել, թիմը պայքարեց, բայց վտանգավոր պահեր քիչ էին, իսկ գրոհների մեջ սրություն չկար։

Դավիդ Կամպանյան տարօրինակ դասավորվածություն էր ընտրել և միանգամից հարձակվողական բոլոր ֆուտբոլիստներին դաշտ էր դուրս բերել չմտածելով՝ Երկրորդ խաղակեսի, հոգնածության և նույնիսկ հնարավոր լրացուցիչ ժամանակի մասին։

Թիմը առանձնահատուկ ոչինչ ցույց չտվեց, իսկ ֆուտբոլում կա չգրված օրենք․ «Չես խփում, խփում են քեզ»։ «Օմոնիան» «Արարատ-Արմենիայի» մակարդակից ցածր թիմ էր, դա երևած խաղի ընթացքում։ Կիպրոսյան թիմը շատ գրագետ գործեց, սպասեց և հարմար պահի առաջ նետվեց և գոլ խփեց։ Ձախողվեց «Արարատ-Արմենիայի» պաշտպանությունը։ «Օմոնիան» միքանի լուրջ պահեր էր ունեցել, որոնցից մեկը օգտագործեց և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակաորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Լեգիայի» հետ։

Իհարկե դեռ վաղ է խոսել Դավիդ Կամպանյայի մասին, բայց թիմը չի խաղում իր ֆուտբոլը, անիմաստ փորձարկումներ ենք միայն տեսնում, որն արդյունքի և խաղային տեսանյկունից հավասար է 0-ի։ Միգուց «Արարատ-Արմենիան» սխալ ընտրություն կատարեց, Դավիդ Կամպանյան կարծես թե գործող չեմպիոնին չի հարմարվում։ Միգուցե իրեն ժամանակ է պետք, բայց ինչքան ժամանակ տաս, երբ թիմը կարևոր շրջան է անցկացնում, իսկ դու փորձարկումների ժամանակ ուղղակի չունես։ Կամպանյայի պաշտպանողական տակտիկան «Արարատ-Արմենիայի» համար չէ և դժվար էլ օրերից մի օր հարմարվի թիմը դրան։ «Արարատ-Արմենիան» սովոր է հարձակվողական ֆուտբոլին, թիմը մնացել է Վարդան Մինասյանի ֆուտբոլի տակ և փորձել փոխել խաղաոճը շատ դժվար կլինի։

Դե ինչ «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը, բայց կշարունակի հանդես գալ Եվրոպայի լիգայի որակաորման երկրորդ փուլից, իսկ մրցակիցը հայտնի կդառնա շուտով։

Facebook Comments