Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին»։ Բավականին դիտարժան հանդիպում ստացվեց։ «Չելսին» մի քանի սխալներ արեց, որից օգտվեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սուլշերը տակտիկապես գերազանցեց Ֆրենկ Լեմպարդին։

Նախ Ալոնսոն խախտեց խաղի կանոնները իր տուգանային հրապարակումը։ 11մ հարվածը հստակ իրացրեց Ռեշֆորդը։ Երկրորդ խաղակեսում «Չելսին» մեծ ճնշում գործադրեց, որի արդյունքում խփեց պատասխան գնդակը։ Միշի Բատշուային դարձավ գոլի հեղինակ 4պաշտպանների շրջափակման մեջ ճիշտ կողմնորոշվելով հիանալի հարված կատարեց հաշիվը դարձնելով՝ 1-1:Խաղավարտից 17 րոպե անց Մարկուս Ռեշֆորդ դարձավ դուբլի հեղինակ, ֆանտաստիկ հարվածով տուգանայինից գնդակը մխրճեց Վիլլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը։ Արդյունքում 1-2 և «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարը։

Եվ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» լավ հանդես եկան, «Չելսին» կոպիտ սխալների պատճառով պարտվեց։ Պարտությունը պետք է ցանկացած թմերին դասեր առնելու և ավելի ամուր թիմ կառուցելու համար։ Իսկ հաղթանակը ծնվում է հենց պարտությունների դառը համը ճաշակելուց։

Այսպիսով «Չելսին» 7անընդմեջ հաղթանակից հետո կրում է պարտություն և պայքարը լքում է։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here