Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Մյունխենի «Բավարիան» 3:0 հաշվով հաղթեց «Լիոնին» և դուրս եկավ եզրափակիչ:

Այսպիսով, եզրափակիչում կհանդիպեն՝ «ՊՍԺ»-ն և «Բավարիան»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնի «Էշտադիու դու Բենֆիկա» մարզադաշտում:

Կիսաեզրափակիչում «ՊՍԺ»- ն 3:0 հաշվով պարտության մատնեց «Լայպցիգին» ավելի վաղ՝ «Բորուսիային» (1:2, 2:0) և «Ատալանտային»(2:1)։ Իսկ «Բավարիան» երկու անգամ հաղթեց «Չելսիին» (3:0, 4:1) և ջախջախեց «Բարսելոնային»(8:2):

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ամենաշատ հաղթանակները գրանցել է Մադրիդի «Ռեալը»`13անգամ։ «Բավարիան» հաղթել է 5 անգամ և նույնքան էլ խաղացել է եզրափակիչում։ «ՊՍԺ»-ն ոչ մի անգամ չի հաղթել ՉԼ-ն, սա նրանց առաջին եզրափակիչն է այս մրցաշարում։ Փարիզյան թիմը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Facebook Comments