Լոնդոնի «Չելսին» ստացել է առաջարկ «ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվային գնելու համար, այս մասին հայտնում է «Metro»-ն՝ հղում կատարելով «The Telegraph»-ին։

Աղբյուրի համաձայն՝ Տիագո Սիլվան կապված է «Արսենալ» տեղափոխության հետ, բայց «Չելսին» նույնպես համարվում է գլխավոր ֆավորիտ։ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ուզում է, որ թիմն ուժեղացնի պաշտպանության գոտին։ «Չելսիից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կհեռանան՝ Կուրտ Զումման և Անտոնիո Ռուդիգերը։ 35-ամյա պաշտպան Տիագո Սիլվան Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո կլքի ակումբը և կդառնա ազատ գործակալ։

Նշենք, որ Տիագոն իր ծառայություններն էր առաջարկել «Միլանին», բայց այս պահին ակումբը պատրաստ չէ վերադարձնել նրան։ Տիագո Սիլվային կապում են նաև՝ «Ֆիորենտինայի» և «Էվերտոնի» հետ։

Սիլվան դարձել է «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ 2012թ․-ին։ Նա «Միլանից» է տեղափոխվել փարիզյան ակումբ՝ 42 մլն եվրոյի դիմաց։ Տիագոն փարիզյան ակումբում անցկացրել է 314 հանդիպում, խփել է 17 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments