ՈՒԵՖԱ-ն հայտարարել է մրցավարների բրիգադի մասին, որոնք կաշխատեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի մրցավար Դանիելե Օրսատոն։ Նրա օգնականները կլինեն` Լորենցո Մանգանելլին և Ալեսսանդրո Ջալլատինին։

Հիշեցնենք, որ եզրափակիչում կհանդիպեն՝ «ՊՍԺ»-ն և «Բավարիան»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնի «Էշտադիու դու Բենֆիկա» մարզադաշտում:

Facebook Comments