«Տոտենհեմը» պլանավորում է ձեռք բերել «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին, այս մասին հայտնում է «Elespanol»-ը։

Աղբյուրի համաձայն՝ այս տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեալ Մադրիդը» պատրաստ է բաժանվել իր 17 ֆուտբոլիստներից, այդ թվում և Բեյլից։ Չնայած դրան Բեյլի գործակալը հայտնել է, որ Ուելսցի ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել Մադրիդյան գրանդ ակումբը։

Հիշեցնենք, որ երկրպագուների վարկածով Բեյլը ճանաչվել է «Ռեալ Մադրիդի» վատագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments