«Այաքսը» առաջարկ է կատարել «Բարսելոնային»՝ Լուիս Սուարեսի տրանսֆերի հարցով, հաղորդում է «Sport. es»ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Այաքսը» պատրաստ է հարձակվողի համար վճարել 15 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել 33-ամյա ֆուտբոլիստին և ևս մեկ փորձ ձեռնարկել «Ինտերից» Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար:

Սուարեսը «Այաքսի» գույները պաշտպանել է 2007-2011 թվականներին։ Նրա հետ ակումբը դարձել է Հոլանդիայի չեմպիոն և գավաթակիր։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է բաժանվել հարձակվողից:

Լուիսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։ 2019/20 մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 36 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 21 գնդակ և կատարել է 10 գոլային փոխանցում:

Facebook Comments