«Նապոլիի» հարձակվող Անդրեա Պետանիայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է ֆուտբոլիստի մոտ թեստավորման արդյունքում, որը նա անցել է ֆուտբոլիստի եղբոր վարակվելուց հետո: Պետանյան գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Ապաքինվելուց հետո խաղացողը կմիանա թիմին։

Պետանյան 2020թ.ձմռանը «Նապոլի» էր տեղափոխվել է «Սպալից», որտեղ վարձավճարով անցկացրել է մրցաշրջանի մնացած մասը։ Հարձակվողի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

2019/20 մրցաշրջանում հարձակվողը Իտալիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 12 գոլի հեղինակ, կատարել է 1 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments