«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակիչում
«Սևիլիայի» հետ հանդիպման մասին:

«Վախ բառը իմ բառապաշարի մեջ գոյություն չունի և իմ ֆուտբոլիստներին դա ծանոթ չէ։ Մենք բարձր ենք գնահատում և հարգում «Սևիլիային»։ Մենք պետք է տանք բոլոր ուժերը: Մենք այնքան էլ հաճախ չենք խաղացել Եվրոպայի լիգայում նրանց համեմատ։ Դա նրանց առավելություն է տալիս: Կարևոր է պահպանել հոգեբանական հավասարակշռությունը: Կա միայն մեկ ճանապարհ, թե ինչպես պետք է գրել մի պատմություն ակումբի հետ, պետք է հաղթել։

Մենք արդեն երկար ժամանակ է աշխատում ենք միասին։ Նորմալ է, որ տակտիկական որոշ գաղափարներ ընդունվում են, իսկ մյուսները` մերժվում։ Մեր ժամանակատար աշխատանքը սկսում է պտուղներ տալ։ Թիմը աճել է: Սա իմ չորրորդ եվրագավաթային մրցաշրջանն է։ Հաճելի է խաղալ Եվրոպայի լիգայի եզրափակիչում։ Ինձ անտարբեր չեն ակումբն ու նրա երկրպագուները։ Մենք 10 տարի չենք խաղացել եզրափակիչում, Դա մեծ հատված է»,-Կոնտեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի լիգայի «Սևիլիա»— «Ինտեր» եզրափակիչը կկայանա օգոստոսի 21-ին Քյոլնում (Գերմանիա): Հանդիպման սկիզբը՝ ժամը 23:00-ին:

Facebook Comments