Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՝ «Լիոնի» հետ խաղում տարած հաղթանակից հետո Մյունխենի «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ առաջին տեղ՝ առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։

«Բավարիան» ու «Ռեալը» 34-ական միավոր ունեն, սակայն գերմանական ակումբն այս առաջնությունում 34 միավոր է վաստակել «Ռեալի» 17-ի դեմ: Դրա շնորհիվ գերմանացիները գերազանցում են «Արքայական» ակումբին։ Այս մրցաշրջանում «Բավարիային» մնացել է ևս մեկ հանդիպում անցկացնել՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Պարի Սեն Ժերմենի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում (Պորտուգալիա)։ Հանդիպման մեկնարկը՝ 23:00-ին։

ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշի թոփ-10-ն այսպիսին է:

  • «Բավարիա»(Գերմանիա)-134
  • «Ռեալ»(Իսպանիա) – 134
  • «Բարսելոնա»(Իսպանիա) — 128
  • «Ատլետիկո»(Իսպանիա) – 127
  • «Յուվենտուս» (Իտալիա) -117
  • «Մանչեսթեր Սիթի»(Անգլիա) -116
  • «ՊՍԺ»(Ֆրանսիա) ՝ 113
  • «Սևիլիա»(Իսպանիա) — 100
  • «Մանչեսթեր Յունայթեդ»-(Անգլիա) – 100
  • «Լիվերպուլ»(Անգլիա) – 99
Facebook Comments