«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսիի մասին։

«Նա հիասթափված է և դա տրամաբանական է։ Ես նույնպես կհիասթափվեի, եթե պարտվեի «Բավարիային» 8:2 հաշվով։ Սխալ կլիներ հեռանալը և ծիծաղել դրանից հետո։ Մեսսին՝ հաղթող է։ Նա ուզում է հաղթել ամեն գնով և հիասթափվում է, եթե նրա մոտ դա չի ստացվում։ Բոլորը դա գիտեն, ովքեր նրա հետ աշխատել են։ Ես խոսել եմ Պեպ Գվարդիոլայի հետ և նա ասեց, որ աշխատել է Մեսսիի հետ և ունեցել է հիանալի տարիներ։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ինձ նման հնարավորություն կնձեռնվի։ Ինձ պետք է գտնել միջոց Մեսսիից քավել առավելագույնը։ Նա երջանիկ է այստեղ և զգում է, որ կարևոր է։ Մեսսին պետք է իր կարիերան ավարտին «Բարսելոնայում»։ «Բարսելոնան»` հենց Մեսսին է», — Կումանի խոսքերն է մեջբերում «Goal».com-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը գլխավորեց «Բարսելոնան»՝ փոխարինելով Կիկե Սետյենին։

Facebook Comments