«Այաքսի» կիսապաշտպան Դոննի Վան դե Բեկը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչները բանակցում են 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Գվիդո Ալբերսի հետ: Հոլանդացուն առաջարկում են վեց տարվա պայմանագիր։

Նշվում է, որ «Ռեալն» ունեցել է կիսապաշտպանի գնման հատուկ տարբերակ, սակայն նրա ժամկետը լրացել է հունիսի 30-ին:

Այս պահին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն աշխատում է համաձայնության հասնել «Այաքսի» հետ, որը երազում է հարձակվող Լուիս Սուարեսի վերադարձի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վան դե Բեկը կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավոր տրանսֆերային նպատակներից է: Մասնագետն ու ֆուտբոլիստը ծանոթ են Նիդերլանդների հավաքականում համատեղ աշխատանքից:

Նախորդ մրցաշրջանում Վան դե Բեկը ակումբային մակարդակով անցկացրել է 37 հանդիպում, խփել է 10 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:

«Այաքսի» հետ Նրա պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։

«Transfermarkt» պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 44 միլիոն եվրո։

Facebook Comments