Զլատան Իբրահիմովիչը և «Միլանը» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի տեղեկություններով` հարձակվողը տարեկան կստանա 6 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Հիշեցնենք, որ հենց նման գումար էին պնդում Իբրահիմովիչն ու նրա գործակալ` Մինո Ռայոլան։ Բազմիցս նշվել է, որ Զլատան Իբրահիմովիչը երջանիկ է թիմում և ցանկանում է մնալ «Միլանում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը նոր մրցաշրջանից կարող է փոխել խաղային համարը և հանդես գալ` 9, կամ 11 համարի մարզաշապիկով:

Իբրահիմովիչն իտալական ակումբ է տեղափոխվել 2020 թվականի հունվարին` «Լոս Անջելես Գելեքսիից» ազատ գործակալի կարգավիճակով։

Անցած մրցաշրջանում շվեդն իտալական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում եւ խփել է 10 գոլ։ Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին, իսկ 2011 թվականին դարձել Է Իտալիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը:

Facebook Comments